«Մանչեսթեր Սիթին» ծրագրում է 120 միլիոն եվրոյի տրանսֆեր վաճառել

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ զգալիորեն թարմացնել կազմը: «Քաղաքայինները» ծրագրել են ոչ միայն թանկարժեք տրանսֆերներ գնել, այլև վաճառել:

«The Telegraph»-ի տեղեկությամբ` թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույսեր չի կապում դարպասապահ Ջո Հարտի, պաշտպաններ Էլիակիմ Մանգալայի ու Ջեյսոն Դենայերի, կիսապաշտպաններ Սամիր Նասրիի ու Ֆերնանդոյի, ինչպես նաև հարձակվող Վիլֆրիդ Բոնիի հետ:

Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» կդիտարկի նաև Նոլիտոյի, Կլաուդիո Բրավոյի, Ալեքսանր Կոլարովի ու Վենսան Կոմպանիի շուրջ ստացված առաջարկները:

Անգլիական ակումբը մտադիր է այդ տրանսֆերներից նոտ 120 միլիոն եվրո վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում