Հեծանվորդ Մհեր Մկրտչյանն ընկել և կորցրել է գիտակցությունը

Ֆրանսիայում բնակվող 7 տեղի «Շարվյե Շավանյե» ակումբի կազմում մարզվող առաջատար հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը (լուսանկարում` աջից), վնասվածք է ստացել հերթական խճուղային հեծանվավազքի ժամանակ: Դա տեղի է ունեցել ապրիլի 1-ին` «Boucles de l’Artois-2017» հեծանվավազքի ընթացքում:

Մարզիկի խոսքով, ինքն ընկել է և գլխով ուժեղ հարվածել գետնին:

«Հարվածն այնքան ուժեղ էր, որ սաղավարտը կոտրվեց, բայց դա փրկեց ինձ ծանր վնասվածքից: Կորցրել էի գիտակցությունս և ուշքի եմ եկել արդեն հիվանդանոցում: Ասացին, որ բախման արդյունք էր, բայց ես ոչինչ չեմ հիշում: Հաջողվեց խուսափել կոտրվածքներից, փառք Աստծո, գլխիս հետ ևս ամեն ինչ նորմալ է: Վնասվածքներս սահմանափակվեցին ոտքի ու ձեռքի կոտրվածքներով և քերծվածքներով: Բժիշկները հետազոտեցին ինձ և ուղարկեցին տուն:

Լավագույն դեպքում 10-15 օր հետո կկարողանամ վերադառնալ մարզումների: Մինչ այս հասցրել եմ մասնակցել չորս մրցարշավի: Արդյունքներն աճող են»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է հեծանվորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում