Նետաձգության Հայաստանի առաջնության չեմպիոնները

Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է 2017 թվականի նետաձգության Հայաստանի Հանրապետության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա և 6 աղջիկ,- հայտնում է Սպորտի ու երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան):

Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գևորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան):

Հայ նետաձիգները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների և պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում