«Ինտերն» ու «Ռոման» գերխոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Կոստաս Մանոլասը, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «Ինտեր»:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ միլանյան ու հռոմեական ակումբները պայմանավորվել են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Գործարքը կկազմի 43 միլիոն եվրո, ինչպես նաև կնախատեսի հնարավոր բոնուսներ: Հույն խաղացողը մտադիր չէ երկարաձգել «գայլերի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մանոլասը մասնակցել է 25 հանդիպման, որոնցում 1 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: Այդ խաղերից 11-ում «գայլերը» սեփական դարպասն անառիկ են պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում