Ուեսթբրուկը կրկնել է պատմական ռեկորդը (տեսանյութ)

«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբուրկը կրկնել է լեգենդար Օսկար Ռոբերտսոնի ռեկորդը։ Վերջինս NBA-ի մեկ մրցաշրջանի ընթացքում 41 թրիփլ-դաբլ էր կատարել:

Կանոնավոր առաջնության այսօր կայացած «Միլուոկիի» դեմ խաղում (110:79), որտեղ հենց հանդես է եկել հռչակավոր հարձակվողական ոճի պաշտպանը, 28-ամյա ամերիկացին վաստակել է 12 միավոր, տիրել 13 անդրադարձի և կատարել 13 արդյունավետ փոխանցում:

«NBA on ESPN»-ը տեղեկացնում է, որ «Տանդերի» առաջատարը դարձել է նաև առաջին բասկետբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում երկու անգամ 7 անընդմեջ թրիփլ-դաբլ է կատարել:

Ուեսթբրուկի կարիերայում դա արդեն 78-րդ թրիփլ դաբլն էր, ինչի արդյունքում նա հավասարվեց Ուիլտ Չեմբերլենին և զիջում է միայն Օսկար Ռոբերտսոնին, Մեջիկ Ջոնսոնին ու Ջեյսոն Քիդին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում