ԱԱ․ Պայքարի մեջ մտավ Խաչիկ Հարությունյանը

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը։ Հայ ծանրորդը մրցեց B խմբում և երկամարտի 200 (85+115) կգ արդյունքով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:

Վաղը Թաիլանդում հայ ծանրորդներից հանդես կգա 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում