Ազարի դուբլի շնորհիվ «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում․ մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը։ 26-րդ րոպեին Սերխիո Ագուերոյի դիպուկ հարվածի շնորհիվ «քաղաքայինները» վերականգնեցին հավասարությունը, սակայն րոպեներ անց «Չելսին» ստացավ 11-մետրանոց տուգանայինի իրավունք։ Վիլի Կաբալյերոյին հաջողվեց հետ մղել Ազարի հարվածը, սակայն բելգիացին, արագ կողմնորոշվելով, երկրորդ հարվածով դարձավ դուբլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը 72 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 58 միավորով՝ չորրորդ տեղում։ Նշենք, որ երկու թիմերն էլ 30-ական հանդիպում են անցկացրել։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1
Գոլերը՝ Ազար 10՛, 35՛ – Ագուերո 26՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում