Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» հաղթահարեց «Նապոլիի» արգելքը (տեսանյութ)

«Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով «Նապոլիի» արգելքը։ Առաջին խաղում թուրինցիները 3։1 հաշվով հաղթանակ էին տոնել, պատասխան խաղում պարտվեցին 2։3 հաշվով և ընդհանուր արդյունքի շնորհիվ տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացան։

Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած պատասխան խաղում «Յուվենտուսի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը, իսկ դաշտի տերերից աչքի ընկան Մարեկ Համշիկը, Դրիս Մերտենսը և Լորենցո Ինսինյեն։ 

Եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» մրցելու է «Լացիոյի» հետ։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նապոլի» – «Յուվենտուս»՝ 3։2
Գոլերը՝ Համշիկ 53՛, Մորտենս 61՛, Ինսինյե 67՛ – Իգուային 32՛, 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում