ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստ․ «Շիրակը» տուգանվել է

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Օրակարգում քննարված երեք հարցերից մեկը եղել է Հայաստանի առաջնության 21-րդ տուրի՝ «Շիրակ» – «Փյունիկ» խաղում լուսատախտակի չաշխատելու վերաբերյալ։
Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն որոշվել է գյումրեցիներին տուգանել 10 հազար դրամով:
Այդ հանդիպումն ավարտվել է երևանցիների հաղթանակով` 2:0 հաշվով:
ԿԿ-ի նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: