Պողոսովան առաջին անգամ` աշխարհի առաջնության ութ ուժեղագույնների մեջ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից),- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ, մտել է պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքել է ասպարեզը:

Էմմա Պողոսովան, պայքարից դուրս թողնելով ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին, հայտնվել է ութ ուժեղագույնների խմբում և միայն այստեղ պարտվել ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին:  Արդյունքում, Էմման զբաղեցրել է 5-8-րդ տեղերը:

Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում