«Բորուսսիան» խոշոր տուգանքի է ենթարկել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսսիան» 100 հազար եվրոյով տուգանել է թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Գաբոնցի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Շալկեի» դեմ խաղում (1:1) գոլ խփելուց հետո դիմակ է հագել, որը նրա ու «Nike»-ի համատեղ գովազդային հոլոովակում է եղել: Դորտմունդցիներն այդ քայլը գովազդ են համարել,- տեղեկացնում է «Sport Bild»-ը։

Նախկինում Օբամեյանգը «Շալկեի» դարպասը գրավելուց հետո հագել էր Սարդ-Մարդու և Բեթմենի դիմակները:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբի տեխնիկական հովանավորը «Puma»-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում