Գվարդիոլա. Երկու անգամ էլ ավելի լավ խաղացինք, բայց վաստակեցինք 0, իսկ «Չելսին»` 6 միավոր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ արտագնա հանդիպման մասին, որում նրա թիմը զիջել է 1:2 հաշվով: Առաջին շրջանում «քաղաքայինները» նույնպես պարտվել էին (1:3) լոնդոնցիներին:

«Մենք հաղթանակի համար բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք. Ավելի շատ, քան մրցակիցը: Իհարկե, վերջին 5-10 րոպեներին խաղն ավելի բաց էր դարձել:

Շատ լավ էինք ճնշում նրանց և բազմիցս մենապայքարներում հաղթող դուրս եկանք: Ցավոք, մրցակիցը գոլ խփեց և հաղթանակ կորզեց: Մենք «Չելսիի» դեմ երկու հանդիպումներում ավելի լավ խաղացինք, սակայն վաստակեցինք 0, իսկ նրանք` 6 միավոր: Մեր խաղն ինձ ավելի դուր եկավ, քան «Արսենալի» դեմ մրցավեճում էր, որում ոչ-ոքի էր գրանցվել:

Դիեգո Կոստայի` Կոմպանիի նկատմամբ կոպիտ խա՞ղը: Սովորաբար նման իրավիճակներում մրցավարը միջամտում է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «ESPN»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում