«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել «Ինտերի» պահանջած 60 միլիոն եվրոն

«Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մի քանի շաբաթ աշխատում է այդ տրանսֆերի ուղղությամբ: Անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակտիվորեն հետաքրքրված է խորվաթի ծառայություններով:

«Ներաձուրին» 28-ամյա ֆուտբոլիստին գնահատել է 60 միլիոն եվրո: «Կարմիր սատանաները» պատրաստակամություն են հայտնել վճարելու այդ գումարը: «Մանչեսթեր Յունայթեդը» շտապում է արագորեն համաձայնության հասնել, որովհետև վինգերի տրանսֆերով լրջորեն սկսել է հետաքրքրվել նաև «Չելսին»:

«Ինտերը» ստիպված է մինչև հունիսի 30-ը խոշոր գումարով վաճառել իր ֆուտբոլիստներից որևէ մեկին, որպեսզի չգերազանցի ֆինանսական «արդար խաղի» սահմաները: Միայն դրանից հետո միլանցիները կշարունակեն լուրջ ներդրումներ կատարել նոր խաղացողներ ձեռք բերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում