Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցեց Եվրոպայի առաջնությանը

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո Անդրանիկն առաջին անգամ դուրս եկավ մրցահարթակ:

Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում