Դյուրանտն ապաքինվել է

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտն ամբողջովին ապաքինվել է:

Ամերիկացին բժիշկների կողմից ընդհանուր թիմի լիարժեք մարզումերին մասնակցելու թույլտվություն է ստացել,- գրում է «Warriors PR»-ը:

Եթե «Ուորիորզի» այսօրվա մարզման ժամանակ 28-ամյա բասկետբոլիստը ցավեր չզգա, նրան հնարավորություն կտրվի մասնակցելու «Նյու Օրլեանի» դեմ առաջիկա մրցավեճին:

Դյուրանտը փետրվարի 28-ին ստացած ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել NBA-ի կանոնավոր առաջնությունում «Գոլդեն Սթեյթի» վերջին 19 հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում