Բեն Արֆա. Մոուրինյուն և Սիմեոնեն սպանում են ֆուտբոլը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան հայտարարել է, որ կորցրել է ֆուտբոլային խաղերը դիտելու հետաքրքրությունը, ինչպես նաև քննադատել է անվանի մի քանի մարզիչների:

«Շատ մարզիչներ իրենց թիմերին կարգադրում են ամբողջ կազմով պաշտպանվել, իսկ հետո ձևացնում են, թե ֆուտբոլում հայտնագործություն են կատարել: Մոուրինյուի և Սիմեոնեի դավանած պաշտպանողական ոճը ֆուտբոլի էությունը չէ:

Այլևս տեղ չի մնացել գեղեցիկ խաղին. հիմա ֆուտբոլն ինձ ավելի քիչ է հետաքրքրում: Խաղերի դիտումներից հաճույք չեմ ստանում: Մենք սպանում ենք ֆուտբոլը»,- 30-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Ավելի վաղ Բեն Արֆան հայտնել էր, որ մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում