Ավարտվեց Լյուբոմիր Կոտլեբայի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբան այսօր ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան:

Սլովակ փորձառու մասնագետը ծանոթացավ Հայաստանի բասկետբոլային ենթակառուցվածքներին, ֆեդերացիայի գործունեությանը: ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Կոտլեբան, ով եղել է Օլիմպավանում, Միկա մարզադահլիճում, Գրանդ Սպորտ մարզական համալիրում, այցի վերաբերյալ համապատասխան զեկույցով հանդես կգա ՖԻԲԱ-ում:

Կոտլեբան նշել է, որ Հայաստանը ունի բասկետբոլում մեծ առաջընթաց գրանցելու բոլոր նախադրյալները, ինչի համար հարկավոր է ավելացնել ներքին առաջնությունների խաղերի քանակը, ավելի հաճախակի կազմակերպել մարզչական և մրցավարական սեմինարներ:

Լյուբոմիր Կոտլեբան նաև հանդիպել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատակիցների հետ, քննարկել է բասկետբոլի զարգացմանը ուղղված մի շարք ծրագրեր, որոնց մի մասը կարող է կյանքի կոչվել ՖԻԲԱ-ի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում