USD
EUR
RUB

Աբրահամ Խաշմանյան. Մեր չափանիշը միշտ եղել է արտասահմանյան մակարդակը

 

Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց «Փյունիկին»: Խաղից հետո թիմի հին ու նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հանդիպման ընթացքի ու արդյունքի մասին նա նշեց.

«Թիմը լավ խաղաց, արժանի հաղթանակ տարանք: Աստիճանաբար ավելի կավելացնենք: Այսօր ճանաչեցի իմ թիմին: Ընդամենը 10 օր է ինչ վերադարձել եմ պաշտոնին և այդ ընթացքում բավականաչափ փոփոխություն կա:

Դա ասելով նկատի ունեմ, որ թիմի ֆունկցիոնալ վիճակն ավելի է լավանում, խաղում ենք ագրեսիվ, ճնշում գործադրելով և արագ: Այսինքն՝ կան բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ցուցադրելու համար: Կրկնում եմ, որ մեր նպատակն է այնպիսի ֆուտբոլ ցուցադրել, որը եվրագավաթներում մրցունակ լինենք: Ճիշտ է՝ դեռ այդ եվագավաթային ուղեգիրը չենք նվաճել, բայց ամեն դեպքում մեր չափանիշը միշտ արտասահմանյան մակարդակն է եղել»:

Այսօր «Ալաշկերտի» կենտրոնական հարձավողի դիրքում գործում էր վինգեր Ուրոշ Նենադովիչը, ով դարձավ գոլի հեղինակ: Այս կապակցությամբ մարզիչն ասաց հետևյալը․

«Հարձակման առջևում Ուրոշն էր, բայց նա թիկունքից հագեցած աջակցություն ուներ հանձինս Արթուր Եդիգարյանի ու Արտակ Դաշյանի: Կարծում եմ՝ Նենադովիչը 9 համարի դիրքում կարող է ավելի օգտակար լինել, ինչը նա ցույց տվեց: Նրա մոտ ագրեսիվության պակաս կար, ինչի ուղղությամբ այս 10 օրվա ընթացքում բավական աշխատանք եմ կատարել: Առանց ագրեսիվ, արագ ու կոնտակտային խաղի այսօր ֆուտբոլ չկա»:



Արթուր Եդիգարյանը երկարատև դադարից հետո մեկնարկային կազմում էր: 49-ամյա մասնագետը վստահություն հայտնեց փորձառու ֆուտբոլիստին․

«Շատ լավ եմ գնահատում նրա խաղը: Արթուրին միշտ վստահել եմ, վստահում եմ ու վստահելու եմ: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը զգա մարզչի կողմից այդ վստահությունը: Եդիգարյանը Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա մեզ համար կարևոր խաղացող է և գիտի, որ տիրապետում է մեր 100 տոկոս աջակցությանը: Խաղից խաղ Արթուրն ավելացնելու է»:

Հայաստանի չեմպիոնները երրորդ գոլը խփեցին 11-մետրանոց հարվածով, երբ Լեսթեր Պելտիերն անհատական անցմամբ ստիպեց իր նկատմամբ խախտել խաղի կանոնները: Տրինիդադցին ցանկանում էր ինքը մոտենալ նշակետին, սակայն թիմի 11-մետրանոցների հիմնական իրացնող Արտակ Եդիգարյանը վերցրեց գնդակը հարվածեց, ինչից Լեսթերը դժգոհ մնաց: Խաշմանյանը խոսեց նաև այդ միջադեպի մասին․

«Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր նշանակված են իրացնելու այդ հարվածները: Նրանցից մեկն Արտակ Եդիգարյանն է: Լեսթերն էմոցիայի տակ ընկավ և ցանկացավ ինքը հարվածել, սակայն խաղային կարգապահությունը պետք է միշտ պահպանվի: Ամեն դեպքում նշեմ, որ հաշիվը 2:0 էր և ոչ մի վատ բան չէր լինի, եթե Պելտիերն իրացներ: Այլ բան է 0:0 հաշվի դեպքում: Այդ ժամանակ, հնարավոր է, պատժեի իմ հրահանգը խախտողին»:

«Ալաշկերտի» կազմում հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղում էր Խորեն Վերանյանը, ով նախկինում, երբ գործել է այդ դիրքում, իր կողքին միշտ ունեցել է նույն ֆունկցիաներով այլ թիմակից: Sport.Times.am-ը երևանցիների մարզչին հարցրեց` ինչո՞ւ էր Վերանյանը միայնակ խորքից գործում, երբ մյուս կենտրոնական կիսապաշտպաններն էին Արտակ ու Արթուր Եդիգարյանները, ովքեր 6 համարի դիրքում գործելու մեծ փորձ ունեն:

«Խորենը շատ կարգապահ է, և ես միշտ վստահել եմ նրան այդ դիրքը: Նա իմ հրանգները միշտ բարձր մակարդակով է կատարում: Վերանյանի նկատմամբ նույնպես 100 տոկոսոանոց վստահություն ունեմ: Այսօր մեկնարկային կազմում 4 փոփոխություն էինք կատարել: Պետք է ամեն խաղում լավագույն կազմը գտնենք: Հնարավոր է՝ մյուս մրցավեճում նույնպես փոփոխություններ լինեն: Կազմը որոշվում է մարզումներից մինչև հանդիպման օրն ընկած ժամանակահատվածում իրենց լավագույնս դրսևորած ֆուտբոլիստներից: Մեզ մոտ 3 տարի է՝ այդ ներքին օրենքը կա: Այդ մրցակցությունն արդյունք է տալիս»:

Մեկնարկային 20 րոպեների ընթացքում հյուրերի գործողություններում անվստահություն կար, և նրանք հաճախ պարզագույն սխալներ էին թույլ տալիս: Մարզական լրագրողների վարկածով 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը Sport.Times.am-ին այդ պատճառների մասին հետևյալ պարզաբանումը տվեց.

«Մեր անցած խաղը պարտվել էինք և մի փոքր հոգեբանական խնդիր կար: «Փյունիկը» միշտ ակտիվ է լինում խաղասկզբում: Եթե այդ ակտիվությունը գոլի չի վերածվում, նրա մրցակիցը հետզհետե առավելություն է ստանում: Այդ մասին ես ու իմ սաները լավատեղյակ էինք: Կարելի է՝ ասել այդ 20 րոպեին պասիվ չէինք գործում, այլ «Փյունիկն» էր ակտիվ: Կարողացանք դիմանալ դրան և հատկապես երկրորդ կեսում ամբողջովին տիրել նախաձեռնությանը»:

«Ալաշկերտում» բոլոր ձմեռային ձեռքբներումները կատարվել են ելնելով Արամ Ոսկանյանի տակտիկայից ու դավանած ֆուտբոլից: Sport.Times.am-ը Խաշմանյանից փորձեց ճշտել, թե նա այդ ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ է հույսեր կապում:

«Ով համապատասխանում է մեր ֆուտբոլին, մեկնարկային կազմում էր, իսկ ով ոչ` պահեստայինների նստարանին: Խաղային դասավորությունն այստեղ կարևոր չէ, որովհետև կկարողանանք նրանց հարմարացնել մեր ֆուտբոլին: Որոշիչ է ֆունկցիոնալ վիճակը: Ներկայումս պատրաստ է միայն Նենադովիչը: Եթե լեգիոներները բարելավեն իրենց պատրաստվածությունը, ապա խաղալու հնարավորություն կստանան: Ես իմ ֆուտբոլիստների հետ երկար ճանապարհ եմ անցել և շատ լավ գիտեմ՝ նրանցից ովքեր ու ինչի են ընդունակ: Ինձ համար տեղացու և լեգիոների միջև ոչ մի տարբերություն չկա: Կարևորը թիմին օգուտ տան»:
 

Հայկ Հովհաննիսյան
Լուսանկարերը` «Ալաշկերտի» մամուլի ծառայության

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan