«Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Փյունիկին»:

Աբրահամ Խաշմանյանի թիմի կազմում հաշիվը բացել է Ուրոշ Նենադովիչը, ով դարպասը գրավելուց առաջ ապակողմնորոշել է Արմեն Մանուչարյանին:

Երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնը զարգացրել է հաջողությունը: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի է ընկել Վահագն Մինասյանը, իսկ խաղավերջում Արտակ Եդիգարյանն անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում