«Golden Boy»․ Վահան Բիչախչյանը, Մբապեն, Ժեզուսը և Դոնարուման` թեկնածուների թվում

Իտալական «Tuttosport» պարբերականն ավանդաբար հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնելու են 2017 թվականի արդյունքներով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը:

«Golden Boy» մրցանակը ստանալու հավակնորդների թվում է հայտնվել նաև Գյումրիի «Շիրակի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Պատանի ֆուտբոլիստը միայն ամռանն է դառնալու 18 տարեկան, սակայն եվրոպական մի շարք ակումբներ արդեն հետաքրքրված են նրա ծառայություններով:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնելու են նաև այնպիսի ճանաչված խաղացողներ, ինչպիսիք են`

Ջանլուիջի Դոնարուման, Մանուել Լոկատելին (երկուսն էլ՝ «Միլան»), Լյուկա Զիդանը («Ռեալ»), Մաթեյս դե Լիտը, Կասպեր Դոլբերգը, Ջասթին Կլյուվերտը (երեքն էլ՝ «Այաքս»), Թիմոտի Ֆոնսու Մենսան, Մարկուս Ռաշֆորդը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Թեո էրնանդեսը («Ալավես»), Բրիլ Էմբոլոն («Շալկե») Պոլ Լիրոլա («Սասուոլո»), Ուսման Դեմբելեն, Էմրե Մորը, Ֆելիքս Պալասլը, Կրիստիան Պուլիշիչը, Ալեքսանդր Իսակը (հինգն էլ՝ «Բորուսսիա Դորտմունդ»), Ֆեդերիկո Կիեզան («Ֆիորենտինա»), Թոմ Դևիսը («Էվերթոն»), Անտե Չորիչը («Դինամո» Զագրեբ), Ամադու Դիավարան («Նապոլի»), Կայ Հավերտցը, Բենջամին Հերիխսը (երկուսն էլ՝ «Բայեր»), Ռուբեն Նևեշը («Պորտու»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի»):

Թեկնածուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ «Golden Boy-2016» մրցանակին արժանացել է «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում