«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տարավ և մոտեցավ «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրը մեկնարկել է Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Ուոթֆորդին»: Մաուրիսիո Պոչետինոյի սաները հանդիպման ընթացքում ահռելի առավելություն են ունեցել և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի հասել:

Հաշիվը բացել է Դելե Ալին, ով տուգանային հրապարակի մատույցներից կատարած հիասքանչ հարվածով գրավել է Էուրելիո Գոմեսի դարպասը: Առաջին կեսում միջին տարածություններից մեկական խփված գոլերով աչքի են ընկել նաև Էրիկ Դայերն ու Սոն Հին Մինը:

Երկրորդ կեսում լոնդոնցիները բավարարվել են մեկ գնդակով, որը կրկին հեղինակել է Սոնը:

61-րդ րոպեին փոխարինման է մտել «Տոտենհեմի» գլխավոր ռմբարկու Հարի Քեյնը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի վերջին 3 մրցավեճերը:

Այս հաղթանակի շնորհիվ Պոչետինոյի թիմը վաստակել է 68 միավոր և առաջատար «Չելսիից» հետ է մնում 4 միավորով: Վերջիններս 31-րդ տուրի իրենց հանդիպումը («Բորնմութի» դեմ) դեռ չեն անցկացրել:

Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Տոտենհեմ» – «Ուոթֆորդ»` 4:0
Գոլերը՝ Ալի (33), Դայեր (39), Սոն (44, 55)

Հետևեք մեզ նաև Telegram-ում