«Գանձասար-Կապանը» կրկին հավասարվեց առաջատարին (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանն» ընդունել է «Արարատին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած մրավեճում Գեղամ Հարությունյանի (5-րդ րոպե) և Կլաուդիր Մարինի Ջունիորի (43) գոլերի շնորհիվ կապանցիներն ընդմիջման են գնացել երկու գնդակի առավելությամբ: Առաջին գոլի ժամանակ փոխանցում է կատարել Լուբամբու Մոսունդան, իսկ երկրորդում` նույն Հարությունյանը: Վերջինս հեղինակեց իր 10-րդ գոլը և գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Երկրորդ կեսում երևանցիներին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Անդրանիկ Քոչարյանը (59):

Այդ հաղթանակից հետո Աշոտ Բարսեղյանի թիմը վաստակել է 42 միավոր և «Ալաշկերտի» հետ միասին գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 2016 թվականի նոյմբերից միավոր չի վաստակել և զբաղեցնում է վերջին տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում