ԵԱ․ Արմեն Մկրտչյանը որոշել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Վլադիկավկազում:

Վերադարձից առաջ մարզիչը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հավաքը ծառայել է նպատակին և հայտնել է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն՝

57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում