«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Մյունխենցիները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը․ արդեն 4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆրանկ Ռիբերին, իսկ 10-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։ Հյուրերին աստիճանաբար հաջողվեց փոք-ինչ հանդարտեցնել խաղը, և 20-րդ րոպեին հուժկու հարվածով հաշիվը կրճատեց Ռաֆայել Գերերյոն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Արյեն Ռոբենը խփեց մյունխենցիների երրորդ գոլը, իսկ 69-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի թիմն ունի 68 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին» գերազանցում է 10 միավորով։ «Բորուսսիան» 50 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Բունդեսլիգա, 28-րդ տուր

«Բավարիա» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 4։1
Գոլերը՝ Ռիբերի 4՛, Լևանդովսկի 10՛, 69՛ / 11-մետրանոց, Ռոբեն 49՛ – Գերեյրո 20՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում