Հայտնի են «Յուվենտուս»-«Բարսելոնա», «Բորուսսիա»-«Մոնակո» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ ապրիլի 11-ին կայանալիք հանդիպումները։

«Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպումը սպասարկելու է լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ (լուսանկարում)։

«Բորուսսիա Դորտմունդ» – «Մոնակո» հանդիպման համար ընտրվել են իտալացի մրցավարներ, գլխավոր մրցավարը Դանիելե Օրսատոն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում