ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել (տեսանյութ)

ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել է «Գենգամին» և 4:0 հաշվով հաղթանակ տոնել:

Բոլոր գոլերն արձանագրվել են երկրորդ խաղակեսում: Հաշիվը բացել է Անխել Դի Մարիան, ով տանտերերի արագ հակագրոհից հետո հիանալի փոխանցում է ստացել Էդինսոն Կավանիից ու գրավել է դարպասը:

Այնուհետև երկու անգամ աչքի է ընկել Էդինսոն Կավանին, ով Լիգա 1-ում իր խփած գոլերի թիվը հասցրել է 29 և շարունակում է վստահորեն գլխավորել ռմբարկուների ցուցակը:

Հանդիպման վերջակետը դրել է Բլեզ Մատյուիդին. նա եզրափակել է Լուկաս Մոուրիայի` աջ եզրից կատարած փոխանցումը:

Այդ հաղթանակի շնորհիվ Ունաի Էմերիի թիմը վաստակել է 71 միավոր և առաջատար «Մոնակոյից» շարունակում է հետ մնալ 3 միավորով: «Գենգամը» 10 միավորով 10-րդ տեղում է:

Լիգա 1, 32-րդ տուր
ՊՍԺ – «Գենգամ»` 4:0
Գոլերը՝ Դի Մարիա (56), Կավանի (60, 71), Մատյուիդի (90+2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում