Սիմոն Մարտիրոսյան. Մենք մեկնել էինք ոսկե մեդալի համար

Սիմոն Մարտիրոսյան. Մենք մեկնել էինք ոսկե մեդալի համար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վերադարձել է Հայաստան։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում մարզիկն ասել է.

«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետեւից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու եւ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:

Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:

Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:

Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը եւ քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ հայ ժողովրդին»,- Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում