«Բորուսսիա» – «Մոնակո». Հյուրերը նոր կորուստ ունեն

«Բորուսսիա»  – «Մոնակո». Հյուրերը նոր կորուստ ունեն

«Մոնակոյի» եզրային պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ առաջին խաղին:

Ըստ «L’Equipe»-ի տեղեկության, 25-ամյա ֆուտբոլիստը կույրաղիքի ցավերի պատճառով ապրիլի 9-ին տեղափոխվել է հիվանդանոց: «Կարմրասպիտակները» որոշել նրան չընդգրկել թիմի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ «Մոնակոն» Դորտմունդում հույսեր չի կարող կապել նաև հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի հետ, ով որակազրկված է:

Բունդեսլիգան ու Լիգա 1-ը ներկայացնող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` ապրիլի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում