Պաշտոնական. «Վալենսիան» գնելու է Ձաձայի ամբողջական տրանսֆերը
10/04/2017 16:46
Նմանատիպ
«Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան դառնալու է «Վալենսիայի» լիիրավ ֆուտբոլիստ: Իտալացին ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ է խաղում իսպանական թիմում:
«Չղջիկների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է օգտվել 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 16 միլիոն եվրո:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 14 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում