«Բորուսսիա» – «Մոնակո». Ամենահարձակվողական զույգի անցած ճանապարհը

«Բորուսսիա» – «Մոնակո». Ամենահարձակվողական զույգի անցած ճանապարհը

«Բորուսսիան» ու «Մոնակոն» արդյունավետ ելույթներ ունեցան Չեմպիոնների լիգայի նախորդ փուլերում ու հիմա փորձելու են ֆուտբոլասերներին հետաքրքրել համատեղ խաղով: Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բորուսսիա Դորտմունդ» – «Մոնակո» դիմակայությանն վերաբերյալ ուշագրավ փաստեր։

Երկու թիմերն էլ ոչ վաղ անցյալում խաղացել են 1/4 եզրափակչում: «Բորուսսիան»՝ 2013-14 մրցաշրջանում, «Մոնակոն»՝ 1 տարի ուշ:

Դիմակայության հաղթողը չորրորդ անգամ դուրս կգա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Դորտմունդիները նախորդ անգամ լավագույն քառյակում հայտնվել են 2012-13թթ. խաղարկությունում և հասել եզրափակիչ, որտեղ պարտվել են «Բավարիային»: «Մոնակոն» կիսաեզրափակչում խաղացել է 2004-ին: Նրանք էլ հասել են եզրափակիչ ու կրկին պարտվել՝ զիջելով «Պորտուին»:

Պատմություն

«Բորուսսիա»

  • «Բորուսսիան» 8-րդ անգամ պատմության մեջ ու 3-րդ անգամ վերջին 5 տարիների ընթացքում հանդես է գալիս Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակչում: Նախորդ հանդիպումների վիճակագրությունը․ հաղթանակ՝ 5, պարտություն՝ 2։
  • 3 տարի առաջ «Բորուսսիան» առաջին խաղում 0։3 հաշվով պարտվեց «Ռեալին», իսկ տանը հաղթեց` 2։0:
  • Բորուսսիան» սեփական դաշտում անցկացրած 1/4 եզրափակիչների վերջին 4 խաղում հաղթել է: 
  • «Բորուսսիան» վերջին 5 տարվա ընթացքում 4-րդ անգամ է ներկայացված եվրագավաթների 1/4 եզրափակիչներում: Մեկ տարի առաջ «Բորուսսիան» պարտվեց «Լիվերպուլին» ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակում (ընդհանուր՝ 4:5): Այդ ընթացքում «Բորուսսիան» միայն մեկ անգամ է խաղացել կիսաեզրափակչում. 2012-13թթ. Չեմպիոնների լիգայում առաջ անցնելով «Մալագայից» (արտագնա խաղում՝ 0:0, սեփական դաշտում՝ 3:2): Այդ խաղը երկար ժամանակ կհիշվի իր թրիլերային ավարտով:

  • Ֆրանսիան ներկայացնող թիմերի հետ երկխաղյա դիմակայություններում «Բորուսիայի» վիճակագրությունը. հաղթանակ՝ 3, պարտություն՝ 1։ Այդ խաղերից վերջինում դորտմունդյան թիմը ՈւԵՖԱ-ի գավաթի 2003-04թթ. խաղարկության երկրորդ տուրում զիջել են «Սոշոյին» (ընդհանուր՝ 2:6): 
  • «Բորուսսիան» սեփական դաշտում ֆրանսիական թիմերի հետ այսպես է խաղացել. հաղթանակ՝ 4, ոչ-ոքի՝ 3, պարտություն՝ 1: Դաշտի տերերն այդ հանդիպումներից վերջինում 3:0 հաշվով հաղթեցին «Օլիմպիկին» (2013-14թթ. Չեմպիոնների լիգա, խմբային փուլ)։ Միակ պարտությունը նույն «Օլիմպիկի» դեմ 2011-ի դեկտեմբերի խաղում է գրանցվել՝ 2:3:
  • «Բորուսսիան» Ֆրանսիան ներկայացնող թիմերի հետ սեփական դաշտում վերջին 6 խաղերից միայն 2-ում է հաղթել: «Օլիմպիկի» դեմ 2013-ի վերոհիշյալ հաղթանակը միակն էր վերջին 4 տարիների ընթացքում։

«Մոնակո»

  • «Մոնակոն» 5 անգամ հասել է մինչև Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչ: Այդ փուլի վիճակագրությունը. Հ2 Պ2: 
  • «Մոնակոն» 3 մրցաշրջանի ընթացքում երկրորդ անգամ է խաղում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում: 2015 թվականին 1/8 եզրափակչում թիմը հաղթեց «Արսենալին» (3:1՝ արտագնա խաղում և 0:2՝ սեփական դաշտում): Ընթացիկ մրցաշարում նրանց զոհը մեկ այլ անգլիական թիմ դարձավ. «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում՝ 3:5, իսկ սեփական դաշտում՝ 3:1։
  • «Մոնակոն» 9-րդ թիմն է, որը հաջորդ փուլ անցավ 2 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո, ու երրորդն է նման արդյունք երկու անգամ գրանցած թիմերի ցուցակում («Բարսելոնայի» և «Չելսիի» հետ): Առաջին անգամ՝ 2003-04թթ. խաղարկության 1/4 եզրափակչում «Ռեալի» դեմ խաղում (2:4՝ արտագնա խաղում, 3:1՝ սեփական դաշտում): 
  • «Մոնակոյից» առաջ ոչ մի թիմ 6 գնդակ բաց թողնելու դեպքում չի հաղթել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դիմակայություններում։ Համապատասխանաբար, «Մանչեսթեր Սիթիից» առաջ ոչ մի ակումբ պայքարից դուրս չի մնացել մրցակցի դարպասը խփելով 6 գոլ։ 2 խաղում 5 գնդակ խփած բոլոր թիմերից պատմության մեջ միայն երեքն են, որ պայքարը չեն շարունակել:
  • 2 տարի առաջ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Մոնակոն» պարտվեց «Յուվենտուսին». 0:1 արտագնա խաղում և 0:0 սեփական դաշտում: 

  • «Մոնակոն» այս մրցաշրջանում արդեն պարտվել է Գերմանիայում. խմբային փուլի 6-րդ տուրում 0:3 հաշվով զիջել է «Բայերին» (սեփական դաշտում 1:1): Գերմանիայում «Մոնակոյի» վիճակագրությունը. Հ3 Ո2 Պ2: Լևերկուզենի պարտությունն ընդհատեց գերմանական հողում հնգխաղյա անպարտելի շղթան: 
  • Գերմանացիների հետ երկխաղյա 4 դիմակայություններից 3-ում «Մոնակոն» դաշտից հաղթանակով է հեռացել: Վերջին անգամ նրանք եզրափակիչ փուլում Բունդեսլիգան ներկայացնող թիմի հետ հանդիպել են ՈւԵՖԱ-ի գավաթի 1996-97թթ․ մրցաշրջանում, երբ ընդհանուր 5:0 հաշվով հաղթել են «Համբուրգին»: 
  • Ընթացիկ խաղարկությունում «Մոնակոն» 6 արտագնա խաղերից 2-ում հաղթել է: Եզրափակիչ փուլի առաջին տուրում առաջ է անցել «Վիլյառեալից» իսկ խմբային փուլում՝ «Տոտենհեմից»: Արտագնա վերջին երկու մրցավեճերում թիմը պարտվել է:

Թիմերի միջև եղած կապը

  • 2010-11թթ․ մրցաշրջանում «Միլանը» վարձավճարի դիմաց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Մոնակո» ուղարկեց: Գաբոնցին այդ ժամանակ Ֆրանսիայի առաջնությունում 19 խաղում 2 գոլ խփեց: Օբամեյանգը վարձավճարի դիմաց խաղացել է նաև «Դիժոնում» (2008/09), «Լիլում» (2009-10թթ․), «Սենտ-Էտյենում» (2011-11թթ․): Վերջին թիմի հետ 2011-ին լիարժեք պայմանագիր է կնքել: «Սենտ-Էտյենում» Օբամեյանգը 87 հանդիպում է անցկացրել և 37 գնդակ խփել ազգային առաջնությունում: 2013-ին տեղափոխվել է «Բորուսսիա»:

  • Օբամեյանգը 2009 թվականի դեկտեմբերի արտագնա խաղում «Լիլի» կազմում գոլ է խփել «Մոնակոյին» (4:0): «Սենտ-Էտյենի» կազմում 2011-ի մայիսին ոչ-ոքի է խաղացել «Մոնակոյի» դեմ (1:1): 
  • Նախքան անցյալ ամռանը «Բորուսսիա» տեղափոխվելը, Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի առաջնությունում «Ռենի» կազմում անցկացրած 26 խաղում 12 գնդակ է խփել: 2016-ի ապրիլին «Մոնակոյի» դեմ սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել (1:1):
  • Ռաֆայել Գերեյրուն կարիերան «Կանում» է սկսել ու Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում 2012-13թթ․ մրցաշրջանում 38 խաղի մասնակցել: Այդ թվում 2 անգամ հանդիպել է «Մոնակոյին» (3:0՝ սեփական դաշտում և 1:0՝ արտագնա խաղում): Ավելի ուշ Գերեյրուն հանդես է եկել «Լորյանում», որի կազմում 2013-16թթ. Ֆրանսիայի առաջնության 110 հանդիպման մասնակցել: «Լորյանի» կազմում «Մոնակոյի» դեմ նրա վիճակագրությունը․ Հ2 Ո1 Պ2: 
  • Բենժամեն Մենդին «Օլիմպիկի» կազմում 2013-14թթ. ՉԼ-ի խմբային փուլում պարտվել է «Բորուսսիային» (արտագնա խաղում՝ 0:3, սեփական դաշտում՝ 1:2): 
  • ՉԼ-ի 2014-15թթ. խմբային փուլում Գոնսալո Կաստրոն «Բայերի» կազմում 0:1 հաշվով սեփական դաշտում և արտագնա խաղում պարտվել է «Մոնակոյին»: Առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել Ժոաու Մոուտինյուն: 

Հավաքականի խաղընկերներ

  • Ուսման Դեմբելե – Կիլիան Մբապե, Տոմա Լեմար, Բենժամեն Մենդի, Ջիբրիլ Սիդիբե (Ֆրանսիա)
  • Ժոաու Մոուտինյու, Բերնարդու Սիլվա –  Ռաֆայել Գերեյրու (Պորտուգալիա)
  • Լուկաշ Պիշչեկ – Կամիլ Գլիկ (Լեհաստան): 

Վիճակագրական տվյալները` ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում