Մխիթարյան. Խորապես ցնցված եմ Դորտմունդում տեղի ունեցածից

Մխիթարյան. Խորապես ցնցված եմ Դորտմունդում տեղի ունեցածից

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններից հետո աջակցություն է հայտնել «Բորուսսիային» ու թիմի երկրպագուներին:

«Խորապես ցնցված եմ երեկ Դորտմունդում տեղի ունեցածից: Աջակցություն եմ հայտնում «Բորուսսիային» ու նրա երկրպագուներին: Շուտափույթ առողջություն եմ մաղթում Մարկ Բարտրային»,- իր թվիթերյան էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 2013-2016 թվականների ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել «Բորուսսիայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում