Ֆերդինանդ. «Բարսելոնայի» 5-6 ֆուտբոլիստ արժանի չէ այդ մարզաշապիկը կրելուն

Ֆերդինանդ. «Բարսելոնայի» 5-6 ֆուտբոլիստ արժանի չէ այդ մարզաշապիկը կրելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» ցուցադրած խաղը։ Հիշեցնենք, որ կատալոնական թիմը «Յուվենտուսի» հետ դիմակայության առաջին խաղում զիջել է 0:3 հաշվով։

««Բարսելոնան» ոչ մի միտք ցույց չտվեց: Սա ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում մեր տեսած թիմի ստվերն էր: Ո՞րն է «Յուվենտուսի» ու ՊՍԺ-ի տաբերությունը: Փորձը: Թուրինցիները հիանալի թիմ ունեն, նրանք փայլուն ֆուտբոլ ցուցադրեցինք:

Կարևոր չէ, թե ով է խաղում «Բարսելոնայի» կազմում, եթե նրանց գործողություններում ինտենսիվություն չկա: Թիմի կազմում ներկայումս ընդգրկված 5-6 ֆուտբոլիստ ընդհանրապես արժանի չէ «Բարսելոնայի» խաղաշապիկը կրելուն»,- ասել է անգլիացին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենին» 0:4 հաշվով զիջելուց հետո կատալոնացիները պատասխան մրցավեճում առավելության են հասել 6:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում