«Բորուսսիա» – «Մոնակո» խաղը երկրորդ անգամ չի հետաձգվի

«Բորուսսիա»  – «Մոնակո» խաղը երկրորդ անգամ չի հետաձգվի

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ այսօր նախատեսված «Բորուսսիա» Դորտմունդ – «Մոնակո» հանդիպումը կրկին չի հետաձգվելու:

Խաղը պետք է անցկացվեր երեկ, սակայն գերմանական թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո այն մեկ օրով հետաձգվել էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» դիմում է ներկայացրել ՈւԵՖԱ-ին, որ մրցավեճը կայանա շաբաթ օրը` ապրիլի 15-ին: Լիգա 1-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ առաջարկը մերժվել է, և խաղն անցկացվելու է այսօր ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:45-ին:

Այդ կապակցությամբ Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում կայանալիք «Մոնակո»  – «Դիժոն» մրցավեճը, որը նախանշված է ապրիլի 15-ին, նույնպես կանցկացվի ըստ նախնական խաղացանկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում