Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակչի թիմերի միջին տարիքը

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակչի թիմերի միջին տարիքը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի 8 մասնակիցների միջին տարիքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Կատարված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ մասնակցիներից ամենատարեց թիմն ունի «Յուվենտուսը»: Թուրինցիների հայտացուցակում գտնվող բոլոր խաղացողների ընդհանուր միջին տարիքը գրեթե 30 տարեկան է` 29,55: Այդ ցուցանիշով թուրինցիներին ամենամոտը «Բավարիան» է (28,41), ապա «Լեսթերը« (28,28):

«Ծեր սինյորիայի» կազմում, հատկապես դարպասապահի ու պաշտպանության գծում, հանդես են գալիս այնպիսի տարեց ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջանլուիջի Բուֆոնը (39 տարեկան), Անդրեա Բարձալին (35), Դանիել Ալվեսը (33), Ստեֆան Լիխշտայները (33) և Ջորջիո Կյելինին (32):

Ամենաերիտասարդ թիմը «Մոնակոն» է: Քչերն են ուշադրություն դարձրել, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:1, ընդհանուրը` 6:6) «կարմրասպիտակների» 8 ֆուտբոլիստ եղել է 24 տարեկան և ավելի երիտասարդ:

Ներկայումս Լեոնարդու Ժարդիմի թիմի միջին տարիքն է 25,28: Նրանց շատ մոտ է Դորտմունդի «Բորուսսիան», որի միջին տարիքն է 25,63: Այսօր այդ թիմերը մրցելու են քառորդ եզրափակչում:

Քառորդ եզրափակչի թիմերի միջին տարիքները.

«Մոնակո» – 25,28 տարեկան
«Բորուսսիա» Դ. – 25,63
«Բարսելոնա» – 27,24
«Ատլետիկո» – 27,37
«Ռեալ» – 27,48
«Լեսթեր» – 28,28
«Բավարիա» – 28,41
«Յուվենտուս» – 29,55

Ներկայացնում ենք նաև Չեմպիոնների լիգայի 2016-17 խաղարկության այլ տարիքային վիճակագրական տվյալներ, որոնք ներակայցված են այն գրանցման պահի դրությամբ:

Ամենատարեց ֆուտբոլիստը` Ալեքսանդր Շովկովսկի («Դիամո» Կ.) – 41 տ. և 255 օր.

Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը` Դանի Ալվես («Յուվենտուս») – 33 տ. և 292 օր.

Ամենաերիտասարդ խաղացողը` Կայ Հավերտց («Բայեր») – 17 տ. և 144 օր.

Գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը` Կիլիան Մբապե («Մոնակո») – 18 տ. և 63 օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում