Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ. «Շիրակի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ. «Շիրակի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի Գավաթի խաղարկության շրջանակում տեղի է ունեցել «Գանձասար-Կապան» – «Շիրակ» դիմակայության առաջին հանդիպումը:

Երևանի Հանրապետական մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնող կապանցիները զիջել են 0:1 հաշվով: Միակ գնդակը 45-րդ րոպեին խփել է Ումարո Կաինան:

Գյումրեցիների կիսապաշտանը զարմանալիորեն առանց հսկողության է մնացել մրցակցի տուգանային հրապարակում և գնդակը ստանալուց հետո այն հանգիստ ուղարկել է մոտակա անկյունը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Գյումրիում: Այս հակամարտության հաղթողը եզրափակչում կմրցի «Փյունիկ» – «Բանանց» զույգում ավելի ուժեղ գտնված թիմի հետ: Այդ թիմերի առաջին մրցավեճում Արտակ Օսեյանի սաներն առավելության են հասել 2:1 հաշվով:

Հանդիպման ամբողջական տեսագրությունը



Լուսանկարները` «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում