Կրիշտիանու Ռոնալդուն՝ պատմական ցուցանիշի հեղինակ

Կրիշտիանու Ռոնալդուն՝ պատմական ցուցանիշի հեղինակ

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։

Այս դուբլի շնորհիվ պորտուգալացի հարձակվողը յուրօրինակ նվաճման է հասել։ Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում խփել է 100 գոլ։ 32-ամյա ֆուտբոլիստը նման արդյունքի է հասել՝ մասնակցելով 143 հանդիպման։ 100 գոլից 16-ը Ռոնալդուն խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Եվրագավաթային խաղում իր առաջին գոլը Ռոնալդուն խփել է 2007 թվականի ապրիլի 10-ին, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռոման» հիշարժան խաղում, որում «կարմիր սատանաները» հաղթեցին 7։1 հաշվով։ 50 գոլի սահմանը Ռոնալդուն հատել էր 2013 թվականի ապրիլին՝ դուբլի հեղինակ դառնալով «Գալաթասարայի» դեմ խաղում։ 

ՈւԵՖԱ-ի մրցաշարերի (Չեմպիոնների գավաթ/Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպայի լիգա, Գավաթակիրների գավաթ, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Ինտերտոտո գավաթ) լավագույն ռմբարկուները`

100 – Կրիշտիանու Ռոնալդու (143 խաղ)
97 – Լիոնել Մեսսի (118)
76 – Ռաուլ Գոնսալես (158)
70 – Ֆիլիպո Ինձագի (114)
67 – Անդրեյ Շևչենկո (142)
62 – Ռուդ վան Նիստելռոյ (92)
61 – Գերդ Մյուլլեր (69)
59 – Թյերի Անրի (140)
59 – Հենրիկ Լարսոն (108)
56 – Զլատան Իբրահիմովիչ (136)
54 – Էուսեբիո (70)
53 – Ալեսանդրո դել Պիեռո (129)
51 – Կարիմ Բենզեմա (93)
50 – Դիդյե Դրոգբա (102)
50 – Կլաս-Յան Հունտելար (82)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում