Տուխել․ Մեզ հետ այնպես վարվեցին, ասես ավտոբուսի վրա գարեջրի շիշ էին նետել

Տուխել․ Մեզ հետ այնպես վարվեցին, ասես ավտոբուսի վրա գարեջրի շիշ էին նետել

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մոնակոյի» հետ առաջին խաղից հետո (2:3) դժգոհել է ՈւԵՖԱ-ից։ Հիշեցնենք, որ «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը պետք է կայանար ապրիլի 11-ին, սակայն դորտմունդցիների ավտոբուսի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշեց խաղը հետաձգել մեկ օրով, ինչը, ըստ Տուխելի, քիչ էր։

-Խաղը տեղափոխելու հնարավոր տարբերակների մասին մեզ ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Մեզ պարզապես հաղորդագրություն են ուղարկել, որ ՈւԵՖԱ-ն Շվեյցարիայի գրասենյակից խաղը մեկ օրով հետաձգելու որոշում է կայացրել։ Պայթյունից ընդամենը րոպեներ անց նրանք մտածել են խաղի անցկացման մասին։ Մեզ հետ այնպես վարվեցին, ասես ավտոբուսի վրա գարեջրի շիշ էին նետել․․․

Նման դեպքից հետո քեզ անօգնական ես զգում։ Այնպիսի տպավորություն է, ասես մենք պետք է պարզապես աշխատենք, ուրիշ ոչինչ նշանակություն չունի։ Մենք դուրս եկանք ավտոբուսից, Բարտրային շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ պահին մեզ որոշման մասին են տեղեկացնում․․․ Այդ պահին ոչ մի լավ բան չէինք կարող զգալ,- Տուխելի խոսքը մեջբերել է «ESPN FC»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում