ՉԼ. Մբապեն` փլեյ-օֆֆի պատմության ամենարիտասարդ դուբլի հեղինակ

ՉԼ. Մբապեն` փլեյ-օֆֆի պատմության ամենարիտասարդ դուբլի հեղինակ

«Մոնակոյի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ արտագնա խաղում (3:2): Ֆրանսիացին այդ պահին եղել է 18 տարեկան և 133 օրեկան:

«Opta»-ն տեղեկացնում է, որ հարձակվողը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության փլեյ-օֆֆում դուբլ ձևակերպած ամենաերիտասարդ խաղացողը:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի վճռական փուլի պատմության ընթացքում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հաշվարկում Մբապեն զիջում է միայն Բոյան Կրկիչին: Վերջինս 2008 թվականին («Բարսելոնայի» կազմում) աչքի է ընկել, երբ 17 տարեկան ու 7 ամսեկան էր:

Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Մոնակոյի» 34 հանդիպման, որոնցում 21 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում