2016-17. Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի 6 թեկնածուներ

2016-17. Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի 6 թեկնածուներ

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները:

Լավագույն խաղացողի կոչմանը հավականելու են Էդեն Ազարը, Նգոլո Կանտեն (երկուսն էլ «Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն») և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (Մ-23) կոչման թեկնածուներն են Դելե Ալին, Հարի Քեյնը (երկուսն էլ «Տոտենհեմ»), Մայքլ Քինը («Բարնլի»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի») և Ջորդան Պիկֆորդը («Սանդերլենդ»):

Հաղթողը որոշվելու է ԱՊԼ-ի բոլոր ֆուտբոլիստների ու Անգլիայի ֆուտբոլիստների արհմիության անդամների քվեարկության արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում