Եվրագավաթներում Ռոնալդուի 100 գոլերը. ինչպիսի՞ն էին դրանք

Եվրագավաթներում Ռոնալդուի 100 գոլերը. ինչպիսի՞ն էին դրանք

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթներում 100 գոլ խփեց: Ներկայացնում ենք այդ պատմական ցուցանիշի հետ կապված մի շարք ուշագրավ թվեր, որոնք հրապարակել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

100 գոլ խփելու համար պահանջվել է 143 հանդիպում: «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիրը եվրագավաթներում նորամուտը նշել է 2002 թվականի օգոստոսին, երբ 17 տարեկան հասակում Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ մրցավեճին: Այդ խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Ինչպե՞ս են խփվել այդ 100 գոլերը

Աջ ոտքով – 70 գոլ (10-ը տուգանային հարվածով)
Ձախ ոտքով – 14
Գլխով – 16

Ուշագրավ է, որ առաջին 32 հանդիպումներում պորտուգալացին աչքի է ընկել ընդամենը 1 անգամ: Դա տեղի է ունել 2005 թվականին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել է հունգարական «Դեբրեցենի» հետ: Հաջորդ մրցաշրջանում Կրիշտիանուն դուբլ է ձևակերպել «Ռոմայի» հետ պատմական խաղում (7:1), իսկ հետո սկսվել է…

Արդյունավետության գրաֆիկան

1-ից 20-րդ գոլը խփելու համար պահանջվել է 60 խաղ
21-ից 40-րդ գոլը – 28 խաղ
41-ից 60-րդ գոլը – 16 խաղ
61-ից 80-րդ գոլը – 19 խաղ
81-ից 100-րդ գոլը – 20 խաղ

Մադրիդյան կախարդանք

Եվրագավաթային առաջին 16 գնդակները Պորտուգալայի հավաքականի ավագը խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 55 մրցավեճերում: Ամեն ինչ փոխվել է, երբ նա տեղափոխվել է «Ռեալ»: Մադրիդցիների կազմում Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում անցկացրած 85 խաղում հարձակվողը 84 գնդակ է հեղինակել:

Հարմար մրցակիցները

Եվրագավաթներում առաջին հեթ-տրիկը կայացել է միայն 2012 թվականին, երբ Ռոնալդուի հաջող խաղից տուժել է «Այաքսը»: Դրանից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ևս երեք հեթ-տրիկ է ձևակերպել, իսկ «Մալմյոյի» դեմ նախորդ խաղարկության մրցավեճում պոկեր է ձևակերպել:

Եվրագավաթներում Ռոնալդուի ամենաանհարմար մրցակիցը «Բարսելոնան» է, որի դեմ 5 խաղում նա ոչ մի գոլ չի խփել:

Ո՞ր թիմերի դարպասն է ամենաշատը գրավել

7 գոլ – «Շալկե», «Այաքս»
6 գոլ – «Մալմյո», «Գալաթասարայ»
5 գոլ – «Շախտյոր» Դ., «Յուվենտուս», «Ռոմա», «Բավարիա»

Լավագույն շարքը

Եվրագավաթային 2013-14թթ․ մրցաշրջանն անհատական տեսանկյունից մնում է Կրիշտիանու կարիերայի լավագույն մրցաշրջանը: Նա մեկ խաղարկության ընթացքում 17 գոլ խփեց: 8 անընդմեջ մրցավեճում նա խաղադաշտից առանց գոլի չի հեռացել:

Տանը և դրսում

«Սպորտինգի» կազմում Ռոնալդուն եվրագավաթներում գոլ չի խփել: Նրա համար մյուս տնային մարզադաշտերում` «Օլդ Թրաֆորդում» ու «Սանտյագո Բեռնաբեուում» հարձակվողը 49 գնդակ է հեղինակել: 47 անգամ նա աչքի է ընկել արտագնա հանդիպումներում: Եվս 4 գոլ Կրիշտիանուն հեղինակել է չեզոք մարզադաշտերում. 2-ը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, իսկ 2 գնդակ էլ` Սուպերգավաթում:

Ո՞ր փուլերում է աչքի ընկել

Որկավորման փուլ – 1 գոլ
Խմբային փուլ – 51
1/8 եզրափակիչ – 17
Քառորդ եզրափակիչ – 18
Կիսաեզրափակիչ – 9
Եզրափակիչ – 4

Հաղթական ազդեցություն

Ինչպես հաճախ պատահում է, երբ Ռոնալդուն գոլ է խփում, նրա թիմը հաղթում է: Այդ մասին վկայում է վիճակագրությունը։ Երբ Կրիշտիանուն գոլ է խփել նրա թիմը…

Հաղթել է – 56 հանդիպում
Ոչ-ոքի է խաղացել – 6
Պարտվել է – 5

Ռեկորդը ռեկորդի հետևից

2013 թվականի ապրիլին պորտուգալացին դուբլ է ձևակերպել «Գալաթասարայի» հետ մրցավեճում և դարձել է եվրագավաթներում 50 գոլի սահմանը հաղթահարած 12-րդ խաղացողը (Լիոնել Մեսսիից մեկ տարի ուշ): Դրա համար նրան պահանջվել է 96 հանդիպում: Հաջոդ 50 գնդակի համար նրան բավարարել է ընդամենը 47 խաղ:

ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի լավագույն ռմբարկուները.

Կրիշտիանու Ռոնալդու – 100 գոլ (143 խաղում)
Լիոնել Մեսսի – 97 գոլ (118)
Ռաուլ Գոնսալես – 76 (158)
Ֆիլիպո Ինձագի – 70 (114)
Անդրեյ Շևչենկո – 67 (142)

Ի դեպ, Եվրո-2016-ի չեմպիոնը եվրագավաթներում երբեք կարմիր քարտ չի ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում