Պաշտոնական. Բերլուսկոնին վաճառեց «Միլանը»

Պաշտոնական. Բերլուսկոնին վաճառեց «Միլանը»

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին ավարտել է ակումբի վաճառքը չինական կոնսորցիումին։

«Ռոսոներիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի նախկին վարչապետին պատկանող «Fininvest» ընկերությունն իր տիրապետության տակ գտնվող «Միլանի» 99,93 տոկոս բաժնետոմսերը վաճառել է «Rossoneri Sport Investment Lux» կոնսորցիումին:

Գործարքը գնահատվում է 740 միլիոն եվրո: Այդ գումարից 220 միլիոնն ուղղված են լինելու ակումբի պարտքերի մարմանը: Եվս 90 միլիոն «Fininvest»-ը կստանա գործարքի ձգձգման պատճառով իր հարկադրված ծախսերի համար:

Բերլուսկոնին «Միլանը» ղեկավարել է վերջին 31 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածում «ռոսոներին» Իտալիայում ու Եվրոպայում 29 տիտղոս է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում