Ո՞վ դարձավ NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ խաղացողը

Ո՞վ դարձավ NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ խաղացողը

Այսօր ավարտվեց բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը: Մրցաշարի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը,- տեղեկացնում է «NBA on ESPN»-ը:

28-ամյա ամերիկացին մասնակցել իր թիմի 82 հանդիպումներից 81-ին, որոնցում միջինը վաստակել է 31,6 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը. նա միջինը մեկ մրցավեճում հավաքել է 29,1 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Բոսթոնի» խաղարկող Այզեա Թոմասը (28,9):

Հարդենն առաջին տեղն է գրավել արդյունավետ փոխանցումներ կատարած բասկետբոլիստների հաշվարկում: «Մորուքի» հաշվին միջինը մեկ խաղում գրանցված է 11,2 փոխանցում:

Ամենաշատ անդրադարձերին տիրել է «Մայամիի» կենտրոնական Հասան Ուայթսայդը (14,1): «Յուտայի» կենտրոնական Ռուդի Գոբերը գլխավորել է բլոք-շոթերի հաշվարկի ցուցակը: Ֆրանսիացին միջինը մեկ մրցավեճում 2,6 բլոք է կատարել: Նրան հաջորդել է «Գոլդեն Սթեյթի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինը (2,03):

Հետևեք մեզ նաև Telegram-ում