Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ։

Առաջին խաղակեսի 25-րդ րոպեից հյուրերը դարպասապահ Ստեֆան Ղազարյանի հեռացման արդյունքում խաղացին 10 հոգով։ Հաշիվը 30-րդ րոպեին բացեց Արտակ Եդիգարյանը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Եդիգարյանը դուբլ ձևակերպեց։ Աբրահամ Խաշմանյանի թիմն առավելությունն ավելի խոշոր դարձնելու հնարավորություն ուներ, սակայն Միհրան Մանասյանը չկարողացավ դիպուկ իրացնել Ղազարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Արամ Հայրապետյանի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 45 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» մնաց 19 միավորով հինգերորդ տեղում։

Լուսանկարները՝ «Բանանցի» մամուլի ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում