«Միլանի» նոր սեփականատերերի առաջին ծրագրերը

«Միլանի» նոր սեփականատերերի առաջին ծրագրերը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» արդեն նախկին սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին ակումբի 99,93% բաժնետոմսերը վաճառել է չինական «Rossoneri Sport Investment Lux» կոնսորցիումին:

«La Gazzetta dello Sport»-ին հայտնի են դարձել իտալական ակումբի նոր սեփականատերերի առաջիկա ծրագրերը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Միլանը» փորձելու է գնել «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի, «Սասուոլոյի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի և «Լացիոյի» հարձակվող Բալդե Կեյտայի տրանսֆերային իրավունքները։

Բացի այդ, «Միլանի» նոր ղեկավարության համար առաջնային նպատակ է գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի, դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի, պաշտպան Մատիա դե Շիլյոյի և կիսապաշտպան Սուսոյի հետ պայմանագրերի երկարաձգումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում