«Ալաշկերտ»-«Բանանցի» խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Բանանցի» խաղի գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» 2:0 հաշվով հաղթել է «Բանանցին»:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիտը նախ աչքի է ընկել տուգանայինից կատարած հրաշալի հարվածով, ապա միջին տարածությունից գրավել է հեռավոր անկյունը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը առաջին գոլից անմիջապես առաջ թվային առավելություն է ստացել, քանզի կարմիր քարտ է ստացել հյուրերի դարպասապահ Ստեփան Ղազարյանը:

Հետագա ժամանակահատվածում Հայաստանի չեմպիոնը չի իրացրել 11-մետրանոց հարված: Միհրան Մանասյանի հարվածից հետո հյուրերին փրկել է փոխարինման մտած դարպասապահ Արամ Հայրապետյանը:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ խաղի համառոտ տեսությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում