Դի Մարիայի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է (տեսանյութ)

Դի Մարիայի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել է «Անժեին» և 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարել:

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսի միջնամասում (28-րդ րոպե), երբ Անխել Դի Մարիան տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավել է դարպասը:

Երկրորդ կեսում տանտերերը լուրջ ճնշում են գործադրել փարիզցիների դարպասին, սակայն չեն կարողացել պատասխան գնդակը խփել: Փոխարենը, 84-րդ րոպեին Ունաի Էմերիի թիմը արագ հակագրոհ է կազմակերպել, որի արդյունքում արգենտինացի կիսապաշտպանը դուբլի հեղինակ է դարձել:

Այդ հաղթանակի շնորհիվ ՊՍժ-ն վաստակել է 74 միավոր և հավասարվել է առաջատար «Մոնակոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Անժեն» 39 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում