«Շիրակ»-«Արարատ». Մեկ գոլ և դարպասապահի հեռացում (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Մեկ գոլ և դարպասապահի հեռացում (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Շիրակն» ընդունել է «Արարատին»:

Հանդիպման միակ գոլն արձանագրվել է 38-րդ րոպեին, երբ Մուսա Բակայոկոյի անցումից ու լավ փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը դարպասապահի վրայով գնդակն ուղարկել է դարպասը:

Խաղի վերջնամասը շատ լարված է ստացվել: Բակայոկոն երևանցիների դարպասապահ Պողոս Այվազյանին կաննոների խախտմամբ խանգարել է փոխանցում կատարել, իսկ վերջինս ագրեսիվ կերպով է պատասխանել ու հետևից հրել աֆրիկացուն: Արդյունքում, դարպասապահը կարմիր քարտ է ստացել, և Արկադի Անդրեասյանի թիմը ստիպված է եղել վերջին վայրկյաններին 10 ֆուտբոլիստով խաղալ:

Այդ կարևոր հաղթանակի շնորհիվ գյումրեցիները վաստակել են 43 միավոր և կրկին ընդհուպ մոտեցել առաջատար «Ալաշկերտին» (45 միավոր): Արարատը նախկինի պես 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում