ԱՊԼ-ի չորրորդ ֆուտբոլիստը, ով երեք տարի անընդմեջ 20 գոլ է խփում
16/04/2017 11:44
Նմանատիպ
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի վերջին տարիների ամենակայուն հարձակվողն է: Անգլիացին գոլի հեղինակ է դարձել 33-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ տնային խաղում (4:0)․ այդ գոլը նրա համար 20-րդ գնդակն էր ընթացիկ խաղարկությունում:
23-ամյա ֆուտբոլիստը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության (սկսած 1992 թվականից) չորրորդ խաղացողը, ով երեք տարի անընդմեջ խփում է 20 և ավելի գնդակ,- հայտնում է «Opta»-ն:
Նախկինում այդ ցուցանիշը հաջողվել է միայն այնպիսի անվանի հարձակվողների, ինչպիսիք են Ալան Շիրերը, Ռուդ վան Նիստելռոյը և Թյերի Անրին:
ԱՊԼ-ի 2015-16թթ․ խաղարկությունում Քեյնը 25 գոլ է խփել, իսկ 2014-15թթ․ մրցաշրջանում՝ 21:
Հետևեք մեզ նաև Telegram-ում