Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի հաղթողները

Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը, որն անցկացվում էր 6-րդ տարին անընդմեջ։ Վերջին օրը կրակագիծ դուրս եկած հրաձիգները մրցեցին օդամղիչ ատրճանակ և վազող թիրախ՝ նորմալ վազք մրցաձևերում:

Մրցանակային տեղեր զբաղեցրին՝

Օդամղիչ ատրճանակ, տղամարդիկ, 60 կրակոց. Զավեն Իգիթյան, Նորայր Առաքելյան, Գեւորգ Մելքոնյան:

Օդամղիչ ատրճանակ, կանայք, 40 կրակոց. Էլմիրա Կարապետյան, Գոհար Դանիելյան, Նարե Գաբրիելյան:

Վազող թիրախ՝ խառը վազք, տղամարդիկ, 2×20 կրակոց. Հովհաննես Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Ալեքսանդր Անդրեասյան:

Վազող թիրախ՝ խառը վազք, կանայք, 2×20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում