USD
EUR
RUB

Բարսեղյան. Այդպես անհանգստացել էի, որովհետև զգում էի՝ մի վատ բան լինելու է

 

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ հաղթական հանդիպումից (2:1) հետո մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ մի քանի ուշագրավ մտքեր հայտնեց:

«Ինքներդ տեսաք, որ լավ խաղ էր: Շատ կարևոր հանդիպում էր մեր ներկայի ու ապագայի համար: «Փյունիկը» մեզ համար սկզբունքային մրցակից է: Շնորհակալ եմ մեր թիմի տղաներին, որ պատվով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը:

Մի փոքր նյարդային խաղ էր: Որոշ դեպքերում մենք` մարզիչներս, չկարողացանք չեզոքացնել այդ նյարդային վիճակը: Ցավալի է, որ հաջորդ հանդիպումից առաջ դեղին քարտեր ստացանք: Ափսոսում եմ, որ դրանք ավելորդ խոսակցությունների համար էին: Եթե խաղային իրավիճակներում լինեին, նորմալ կհամարեի»,- ասաց Բարսեղյանը։

Հանդիպման ընթացքում Սարգիս Շահինյանը մի քանի անգամ չարաշահեց անհատական խաղը, ինչը գնդակի կորստի բերեց: Sport.Тimes.am-ը 52-ամյա մասնագետին հարցրեց` արդյո՞ք դա էր կիսապաշտպանին փոխարինելու պատճառը:

«Շահինյանը շատ որակով ու կրեատիվ ֆուտբոլիստ է: Նրա հետ անհատական պետք է աշխատենք, ֆունկցիոնալ վիճակը բարելավենք: Երբ նա ֆիզիկապես նորմալ վիճակում է լինում, իդեալական ֆուտբոլ է ցուցադրում: Սարգիսն ընդամենը մի քանի ամիս է՝ մեզ հետ է: Նրա հետ հետագայի համար հույսեր եմ կապում: Երբեմն թվում է, թե շատ ծանր է շարժվում, բայց պետք է հաշվի առնենք նրա գենետիկան: Շահինյանը ծնվել է 6 կգ, դա նույնպես նշանակություն ունի: Նրան փոխարինեցինք տակտիկական նկատառումներով: Ռաֆայել Ղազարյանին խաղադաշտ դուրս բերեցինք, իսկ Վալմերսոնին տեղափոխեցինք կենտրոն, որտեղ նա իրեն շատ լավ էր զգում: Ղազարյանի խաղից նույնպես շատ գոհ եմ»:



Ասուլիսի ժամանակ կարծիք հնչեց, որ «Գանձասար-Կապանն» ավելի հավասարակշռված է գործում: Հարցին, թե արդյո՞ք դա կապված է առաջնության վերջնամասին մոտենալու հետ, Բարսեղյանը տվեց հետևյալ պատասխանը․

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, պետք է ավելի հասունանանք, ինչպես մեր խաղում, այնպես մյուս հարցերում: Որքան էլ մեր աշխատանքը ջղային է, միևնույն է՝ հետո մի փոքր ամաչում ես ասածդ որոշ խոսքերի համար: Ֆուտբոլիստները պետք է 90 րոպե կենտրոնացվածություն պահպանեն: Պատահական չէ, որ ասում են՝ կարգապահությունը հաղթանակի գրավականն է: Խաղավերջում մի փոքր կորցրեցինք կենտրոնացվածությունը, մի քանի վայրկյանով:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր ակումբի նախագահ Վահե Հակոբյանին, ով այսօր մարզադաշտում էր ու մեզ քաջալերեց: Շնորհակալ եմ նաև «Գանձասարի» գործադիր տնօրենին, մարզական տնօրենին ու լրագրողներին»:



Ձմռանը կապանյան ակումբին էր միացել Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը: Նա իրեն լավ դրսևորեց մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ, սակայն առաջին թիմում խաղաժամանակ չի ստանում: Sport.Times.am-ը Բարսեղյանին հարցրեց՝ Իլիկի տրանսֆերը Գրիգոր Մելիքսեթյանին մոտիվացնելո՞ւ քայլ էր, թե՞ պարզապես նա պարտվեց մրցակցությունը:

«Սկսել եք շատ ուժեղ հասկանալ ֆուտբոլը, դա ինձ վախեցնում է: Ճիշտ եք ասում, նրա` մեր ակումբ գալուց հետո Մելիքսեթյանը կրկնակի ջանասիրությամբ է խաղում ու մարզվում: Մրցակցությունը շատ կարևոր բան է: Ֆիլիպը խաղային պրակտիկա է ստանում մեր երկրորդ թիմում: Նրան դեռ հնարավորություն կտանք, նա խաղալու շանս կունենա: Իլիկը լավ ֆուտբոլիստ է. նրա ժամանակը նույնպես կգա»:

Հանդիպումների ժամանակ Աշոտ Բարսեղյանն ակտիվ հուշում է խաղացողներին, հատկապես Մուսոնդային ու Վալմերսոնին: Հետաքրքիր է, որ դրանից հետո գրեթե միշտ այդ ֆուտբոլիստները սկսում են ավելի լավ հանդես գալ: Բարսեղյանը հայտնեց, որ դրա համար հատուկ մոտեցում է անհրաժեշտ:



«Ես նրանց հոգեբանությունը լավ գիտեմ և տեղյակ եմ նրանց որակներին: Քանի որ մեր թիմի մարտավարությունը եզրային արագ գրոհներն են, այդ ֆուտբոլիստներից շատ բան է կախված: «Շիրակի» հետ մեր նախորդ խաղում, եթե նկատեցիք, մրցակիցը «փակել» էր Մուսոնդային, ինչից հետո մեր ցուցադրած ֆուտբոլն այն չէր: Դրանից հետո պետք է պահեստային տարբերակներին անցնեինք:

Մուսոնդան լավ անգլերեն գիտի, նրա հետ հեշտ է հաղորդակցվել, իսկ Վալմերսոնը միայն պորտուգալերեն է խոսում, դա վատ է: Շատ դժվար է նրա հետ խոսելը: Փառք Աստծո, Կլաուդիր Մարինին, ով նույնպես բրազիլացի է, եկավ այստեղ և մի քանի բառեր սովորեց: Ես էլ կիսատ-պռատ պորտուգալերեն գիտեմ, Վալմերսոնն էլ նույնը, չենք հասկանում միմյանց… Դաշտում պետք է արագ բացատրես: Հետո նա հասկանում է, իսկ խաղի ժամանակ ակնթարթներ են հարկավոր:

Այսօր ես անհանգստացա, որովհետև հենց հանդիպումը սկսվեց, մենք այդ եզրից մեր դարպասին 2-3 վտանգավոր պահ ունեցանք: Մարզիչների մոտ երբեմն այնպես է լինում, որ հոգուդ խորքում զգում ես՝ այդ գոտուց մի վատ բան է լինելու: Շատ ժամանակ՝ ֆուտբոլիստներիդ հուշել չհասցնելու դեպքում, պատժվում ես: Մեկ-մեկ պայթում ես, որ նման բան չլինի:

Մենք ամեն մարդու յուրովի ենք վերաբերվում: Մուսոնդան երեխայի բնավորություն ունի, նրա հետ պետք է քնքշանքով խոսես: Մյուսը չոբան է. ինչ ասես` չի հասկանում: Պետք է բոլորի խառնվածքները լավ իմանաս: Բոլորին էլ շատ եմ սիրում»,- խոսքը եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։


Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan